album cover
Days
album cover
Days은(는) {albumName} 앨범에 수록된 곡으로 2006년 9월 5일일에 AJM Productions에서 발매되었습니다.Live At Aram Khachatryan Concert Hall
2006년 9월 5일
라벨AJM Productions
언어English
BPM
멜로디에 강한 음악
어쿠스틱 악기 중심
발랑스
춤추기 좋은 음악
에너지

가사

Կավի նման, ափերի մեջ
Ինձ ճմռում է բեմը այս հսկա։
Ձայնը կախվեց առաստաղից
Արձագանքի համար այլևս սիրտ չկա։
Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ
Սեղմվեց բեմի եզրին
Եվ երգը' գոլորշու նման
Հպվեց նրան, դարձավ կաթիլ։
Օրերը լուռ, օրերը ցուրտ
Օրերը լերկ, օրերը անիմաստ
Օրերը նեղ, օրերը խենթ
Օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած։
Օրեր հարբած, օրեր տարված
Օրեր կարոտ, օրեր օտարացած
Օրեր լարված աղեղի պես
Օրեր աղոթք, կամ անեծքի տրված։
Հազար-հազար դեմքերի մեջ
Տեսնում եմ քո աչքերը ես միայն։
Ինչո՞ւ է բեմը լուսավոր
Իսկ դահլիճի շարքերը' աննշմար։
Մի տող, մի տուն, մի երգ' ոչինչ
Սիրո մասին երբեք ես չեմ գրել
Որովհետև խենթի նման
Իրականում եմ միշտ սիրել։
Իբրև երազ, իբրև կարոտ
Իբրև հրաշք կապույտ երկինք
Դու մարդկային ոգու տաղանդ
Դու չես ժպտում ամեն մեկին։
Հազար երգերի մեջ տանջված
Գրքերի մեջ ճզմված թիթեռ
Երեք տառից է բաղկացած
Հրաշքը' որ կոչվում է սեր։
Նա է, որ չի ներում կեղծիք
Չի ենթարկվում ժամանակին
Եվ շուրթերի վրա դողում
Աղոթքի պես աստվածային։
Լույսն է սիրո քեզ ուղեկցում
Ամեն վարկյան ռազմի դաշտում։
Սերն է, որ մեզ գուցե փրկի
Կամ էլ կորցնի անապատում։
Սերն է միակ տերն ու արքան
Մնացածը' ունայնություն։
Նա է իմաստը այս կյանքի
Որ մեկ անգամ է շնորհվում։
Օրերը նենգ, օրերը բութ
Օրերը ստոր և անիծված
Եվ սառույցե այս ամրոցում
Նրա կրակը չի մարած։
Օրեր կորուստ, օրեր նվեր
Օրեր աղոթք, օրեր առանց Հայր մեր
Օրեր հրաշք, օրեր պարապ
Օրեր' երկար-երկար սատկած ձմեռ։
Օրեր նոր երգ, օրեր ոչինչ
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի
Օրեր կնունք, օրեր ծնունդ
Ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի։
Կավի նման, ափերի մեջ
Ինձ ճմռում է բեմը այս հսկա։
Ձայնը կախվեց առաստաղից
Արձագանքի համար այլևս սիրտ չկա
Օրերը նենգ, օրերը ստոր
Օրեր վերելք, օրեր դավաճանած
Օրեր հազար տագնապների
Սակայն' երբեք-երբեք ծնկի չեկած։
Written by: Arthur Meschian
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...