album cover
Now I Understand
album cover
Now I Understand was released on September 5, 2006 by AJM Productions as a part of the album Live At Aram Khachatryan Concert Hall
September 5, 2006
LabelAJM Productions
LanguageEnglish
BPM77
Melodicness
Acousticness
Valence
Danceability
Energy

Music Video

Music Video

Lyrics

Հիմա հասկացա, կարևորը կանգառն է:
Ճանապարհը' միայն կետերի միացում:
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Մեզ կուլ է տալիս և դուրս շպրտում:
Սեղմված են իրար դատարկ ճամպրուկները,
Յուղոտ բաժակները' սեղանին դողում,
Իրարից զզված ուղեւորները,
Ինչ որ անիմաստ ստեր են փչում:
Ճանապարհը քո ընթացող խաբկանքն է,
Առջևում' միայն անհայտություն:
Երբ քո փողոցից մարդիք վերանում են,
Դու փնտրիր նրանց ուրիշ քաղաքում:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Քո ճամպրուկն էլ, խենթ, ջութակի պատյանն է:
Քեզ ճանապարհին ոչ ոք չի սպասում:
Որոնում ես այն կապույտ քաղաքը,
Որտեղ երազները չեն գողանում:
Դու հիմա հասկացար,
կարևորը կանգառն է,
Ճանապարհը' երկու կետերի միացում:
Անշարժությունից զզված ընթանում ես,
Քաղաքից քաղաք, ուր քեզ չեն սպասում:
Պառկած ես անշարժ փայտե մահիճին' դողալով ցրտից:
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Դու հիմա հասկացար, կարևորը կանգառն է,
Ճանապարհը' երկու անհայտի միացում:
Շնչում է դեմքիդ քրտնած կայարանը,
Մեզ դուրս է նետում, ետ չի ընդունում:
Երգն էլ, մի տեսակ, կետերի միացում է,
Խոսքերը' կցած իրարու գնացքներ,
Բեմն էլ անձրևոտ դատարկ կայարան է'
Ուր ջութակը քո' հարբած ուղեւոր:
Անցյալը ճզմած քո լաթերի մեջ կախում ես մեխից,
Հե՜յ, ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:
Written by: Arthur Meschian
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...