Vídeo musical

Créditos

PERFORMING ARTISTS
Vahagn Rushanyan
Vahagn Rushanyan
Performer
COMPOSITION & LYRICS
Vahag Rush
Vahag Rush
Songwriter

Letras

Երբ աչքերդ վեր նայելը մոռանան, Ես կգամ Երբ սրտիդ քնքուշ զարկերը համրանան, Ես կզգամ Երբ ճյուղերդ չորանան և ուռենու պես դու թեքվես, Ես կգամ քեզ մոտ, թե կանչես Երբ ուժերդ քեզ լքեն և ուռենու պես դու լացես, Ես կգամ քեզ մոտ, թե սպասես Երբ մի օր քո հեքիաթները ավարտվեն, Ես կզգամ Թե անգամ մեր ճամփաները չհատվեն, Ես կգամ Թե արևդ ինչ_որ մեկը գողանա և դու մրսես, Ես կգամ քեզ մոտ, թե կանչես Թե ժպիտդ ինչ_որ մեկը գողանա և դու մթնես, Ես կգամ քեզ մոտ, թե սպասես Ու՞մ ձեռքերն են այս երկինքը նկարել Եվ ու՞մ միտքն է երազները արարել Հենց այստեղ են հայացքները հանդիպում, Բայց ավաղ դու ինձ երբեք չես նկատում։ Երբ մի օր մայրամուտին ինձ կարոտես, Ես կգամ Ու մեռնող լուսերի մեջ դու ինձ փնտրես, Ես կզգամ Թե կապույտ գիշերներում մեր արշալույսը երազես, Ես կգամ քեզ մոտ, թե կանչես Թե խավար հորիզոնում իմ վերադարձը փայփայես, Ես կգամ քեզ մոտ, թե սպասես Ու՞մ ձեռքերն են այս աչքերը նկարել Եվ ու՞մ միտքն է մեր հեքիաթը հորինել Հենց այստեղ ենք ակամա մենք հանդիպել Հեքիաթից եմ քո աչքերը ես գտել Դու սպասիր ինձ, ես կգամ Թե կանչես դու ինձ, ես կգամ Դու կանչիր ինձ, ես կգամ Թե սպասես դու ինձ... ես կգամ։
Writer(s): Vahagn Rushanyan Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out