Letra

Աշուն է, անձրև, ստվերներն անձև Դողում են դանդաղ, պաղ, միապաղաղ Անձրև ու անձրև Սիրտս տանջում Է ինչ-որ անուրախ անհանգստություն Սպասիր ու լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին Նայիր, ախ, նայիր Ցավում է նորից (ցավում է նորից) Իմ հիվանդ հոգին (Ու) Մոռանալ ամեն ինչ, ամենին մոռանալ Չսիրել, չխորհել, չափսոսալ ու հեռանալ Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ Գիշերում այս անշող Կա արդյոք իրիկվա մոռացման ոսկե շող Անձրև է, աշուն, ինչո՞ւ ես հիշում Հեռացած ընկեր, մոռացած ընկեր Ինչո՞ւ ես հիշում Այնտեղ էիր դու, այն աղմկահեր կյանքի մշուշում Դու կյանքն ես տեսել, դու կյանքն ես հիշում Ոսկե տեսիլներ, անուրջների լույս Իսկ ես մշուշում Իմ հոգու համար չկա արշալույս (չկա արշալույս) Չկա արշալույս Մոռանալ ամեն ինչ, ամենին մոռանալ Չսիրել, չխորհել, չափսոսալ ու հեռանալ Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ Գիշերում այս անշող Կա արդյոք իրիկվա մոռացման ոսկե շող (Ու) Մոռանալ ամեն ինչ, ամենին մոռանալ Չսիրել, չխորհել, չափսոսալ ու հեռանալ Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ Գիշերում այս անշող Կա արդյոք իրիկվա մոռացման ոսկե շող Մի վարկյան ամենից հեռանալ, ամենին մոռանալ Խավարում, ցավերում քարանալ մեն միայն Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, ամենին մոռանալ Չսիրել, չտենչալ, չկանչել ու հեռանալ Մի վարկյան ամենից հեռանալ, ամենին մոռանալ Խավարում, ցավերում քարանալ մեն միայն Մոռանալ, մոռանալ ամեն ինչ, ամենին մոռանալ Չսիրել, չտենչալ, չկանչել ու հեռանալ Մի վարկյան ամենից հեռանալ, ամենին մոռանալ
Writer(s): Leonid Arevshatyan Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out