album cover
Halel 'Em
album cover
Halel 'Em fue lanzado el 15 de febrero de 2021 por Armeni Music Production como parte del álbum Halel 'em - Single
15 de febrero de 2021
Sello discográficoArmeni Music Production
IdiomaEnglish
BPM
Melodía
Nivel de sonidos acústicos
Valence
Capacidad para bailar
Energía

Video musical

Video musical

Letra

Քեզ հանդիպելուց հետո ես նոր հասկացա, որ կարոտը սիրտ ունի, սիրտ ունի,
Քո արևաշող մի ժպիտով դու դարձար իմ արևը գարունի, գարունի,
Թող օր ու գիշեր ամուր-ամուր քեզ գրկեմ, քո գրկի մեջ օրորվեմ, օրորվեմ,
Որ երազանքով լի սիրահար քո սրտի խորքերում ես մոլորվեմ, մոլորվեմ,
Որ ինչքան էլ վշտանանք,
Իրարից չկշտանանք,
Իրար սիրելով երջանկանանք:
Հալել եմ, հալել, մի բուռ եմ դառել ես քո սիրուց,
Իմ սիրտը առել, քեզնով ես արել շատ սիրելուց,
Հալել եմ, հալել, մի բուռ եմ դառել ես քո սիրուց,
Իմ սիրտը առել, իմ խելքը տարել, քեզնով ես արել, ա՜խ
Հալել եմ, հալել, մի բուռ եմ դառել ես քո սիրուց,
Իմ սիրտը վառել, քո գիրկն ես առել շատ սիրելուց,
Հալել եմ, հալել, մի բուռ եմ դառել ես քո սիրուց,
Իմ սիրտը կորցրի սիրահարվելուց,
Քո սիրտը փախցրի սիրահարվելուց:
Երանի լուսինը մեր սիրուց էս գիշեր ամպերի մեջ մոլորվեր, մոլորվեր,
Մեր սիրո կաղնին հեռու մութ անտառի մեջ մեզ վրա մեղմ օրորվեր, օրորվեր,
Մեր սիրո անուշ գիշերը չվերջանար, առավոտը էլ չգար, էլ չգար,
Սիրտս քո սրտի հետ խոսեր անդադար, չասեի էլ ոչ մի բառ, ոչ մի բառ...
Որ ինչքան էլ վշտանանք,
Իրարից չկշտանանք,
Իրար սիրելով երջանկանանք:
Հալել եմ, հալել, մի բուռ եմ դառել ես քո սիրուց,
Իմ սիրտը առել, քեզնով ես արել շատ սիրելուց,
Հալել եմ, հալել, մի բուռ եմ դառել ես քո սիրուց,
Իմ սիրտը առել, իմ խելքը տարել, քեզնով ես արել, ա՜խ...
Հալել եմ, հալել, մի բուռ եմ դառել ես քո սիրուց,
Իմ սիրտը վառել, քո գիրկն ես առել շատ սիրելուց, ա՜խ
Հալել եմ, հալել, մի բուռ եմ դառել ես քո սիրուց,
Իմ սիրտը կորցրի սիրահարվելուց,
Քո սիրտը փախցրի սիրահարվելուց:
Written by: Armeni
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...