क्रेडिट्स
गाने
«Այս ամառը»
Մեր Հայաստանում ծիրանն է հասնում,
Կանաչ-կարմիր հոնքի տակից աչքով է անում,
Վառ արևի տակ, ինքն էլ արեգակ,
Սրտում պահած սիրո կարոտ, անուշ մի կրակ:
Այս ամառը շատ եմ երազել,
Իմ սիրտն էլ է մրգի պես հասել,
Եվ ուզում եմ սիրո խոսք ասել,
Լսիր ձայնս, արի ջանս, մուրազիս հասնեմ:
«Սիբիր են տանում»
Բաց վագոնով Սիբիր են տանում
Մրսում եմ, մամա ջան:
Էն իմացիր կառտոլ ես ջրում
Դիմացիր, բալա ջան:
Ինձ տալիս են սալդատի ֆոռմա,
Ոնց հագնեմ, մամա ջան
Էն իմացիր մոդեն էդա
Հագիր, բալա ջան
«Թաք տանեին»
Քառսուն տարիս լրացավ,
Քառսուն գարուն շուտ անցավ,
Խելքս քամուն տվեցի,
Հորս տանը մնացի:
Հիմի թե բախտս բանի,
Մեկը ընձի հարս տանի,
Ով էլ էղնի իմ փեսեն,
Կասեմ՝ լավը հենց էս է...
Ա՜խ...
Թաք տանեին, տանեին...
Թաք տանեին, տանեին,
Հորանց տնեն հանեին:
«Իմ ախպերս»
Մանուկ էինք մի ժամանակ ախպերներով
Ես փոքր էի ուրախացած նրանց սիրով
Տարիները էս ոնց անցան երազի պես
Կարոտում եմ քեզ ախպերս ամեն օր ես
Կուզեմ մեջքիս կանգնած լինի իմ ախպերս
Աստված լինի քեզ պահապան ջան ախպերս
Էս աշխարհում դեռ անելու շատ բան ունենք
Մենք միասին մի արյուն ենք ու մի տուն ենք
Իմ ախպերս, ջան, ջան, ջան
Ջան ախպերս, քեզ ղուրբան
Դու արևն ես, արևը մեր տան
Ապրիր, ապրիր, ապրիր հավիտյան
«Պատրոնդաշ»
Պատրոնդաշս կապել եմ
Փափաղս ծուռ դրել եմ
Բեղերս ոլորել եմ
Նագանս կրակել եմ
Գեղի մեջը կանգնել եմ
Աղջիկներին խաբել եմ
Պատրոնդաշս կապել եմ
Փափաղս ծուռ դրել եմ
Բեղերս ոլորել եմ
Նագանս կրակել եմ
«Նանայ Նինայ»
Նազիկ, մամայի համով բալա, հլը արի
Մատդ քթիցդ հանի, շալվարդ վերև քաշի
Նանայ նինայ նինայ նայ, Նանայ նինայ նինայ նայ
Ֆռֆռալով արի, զնգզնգալով արի
Նանայ նինայ նինայ նայ, Նանայ նինայ նինայ նայ
Written by: Traditional