album cover
Ur Eir
16
Rock
Ur Eir dirilis pada 18 September 2024 oleh The Bambir sebagai bagian dari album Mankakan Khagher
album cover
Tanggal Rilis18 September 2024
LabelThe Bambir
Melodiksi
Level Akustik
Valence
Kemampuan untuk menari
Energi
BPM123

Video Musik

Video Musik

Dari

PERFORMING ARTISTS
The Bambir
The Bambir
Performer
COMPOSITION & LYRICS
Narek Barseghyan
Narek Barseghyan
Songwriter

Lirik

Հազար ծուռ ճանապարհ անցա ես ու հազիվ հասա քեզ:
Գտա ինձ խճճված, մեռնող
մի հսկա անտառում`
Հողմնահար:
Տեսա անծայրածիր գերեզմաններ`
Ճամփի եզրին:
Անվեջ ձգվող,
Անմեղ հոգիներ, ոչ մի հող
Գինը չունի մի կյանքի:
Ուր էիր, ուր էիր ասա ինձ,
Ուր գնացիր, ինչ տեսար, ինչ պատահեց,
Ուր հասար:
Ուր էիր, ուր էիր ասա ինձ,
Ուր գնացիր, ինչ տեսար, ինչ պատահեց,
Ուր հասար:
Տեսա մի ժողովուրդ խաբված, դատապարված,
Որ աշխարհն էր նայում,
Լուռ նայում սերիալ:
Հանդիպեցի անարդարության,
Անտարբերության,
Չկամության:
Ապրեցի քաղաքում` փոշոտ, վարդագույն,
Մարդկանց մեջ, ովքեր թեքել հայացքներն ու ձեւացնում էին`
Կարծես չեն տեսնում:
Ուր էիր, ուր էիր ասա ինձ,
Ուր գնացիր, ինչ տեսար, ինչ պատահեց,
Ուր հասար:
Ապրեցի երկրում, ուր բոլորն են դատում,
Դատարկ նստում,
Աղոթում, փափագում,
Մի օր կգա ազատություն,
Փրկություն, կարեկցանք:
Հանդիպեցի մի աղջկա, ով նվիրեց ինձ ծիածան:
Ուր էիր, ուր էիր ասա ինձ,
Ուր գնացիր, ում սիրեցիր, ինչ տեսար,
Ում հասար:
Ուր էիր, ուր էիր ասա ինձ,
Ուր սիրեցիր, ում տեսար, ինչ պատահեց,
Ում հասար:
 
Ու հիմա հասա քեզ, սերը ինձ տուն հասցրեց,
Տուր ինձ բյուր համբույր, մի թող իմ սիրտը թափուր,
Գիրկդ բաց, ես հոգնած…
Ուր էիր, ուր էիր ասա ինձ,
Ուր գնացիր, ուր մնացիր դու:
Ուր էիր, ուր էիր ասա շուտ, ուր գնացիր, ուր մնացիր դու:
Ախ երանի… երազ լիներ սա…
 
Ուր էիր, ուր էիր օր…
Written by: Narek Barseghyan
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...