Crediti
PERFORMING ARTISTS
Vardan Simonyan
Performer
COMPOSITION & LYRICS
Vahram Victor Tankazyan
Songwriter
Testi
ԱՆՁՐԵՎ Է ԳԱԼԻՍ
Անձրև է գալիս մեղմիկ նվագով,
Մի աղջիկ՝ ինչ-որ մի բան մոռացած,
Անձրևի տակով, անշտապ քայլքով,
Գնում է՝ մազերն ուսերին գցած...
Անձրև է գալիս մեղմիկ նվագով,
Մի աղջիկ՝ ինչ-որ մի բան մոռացած,
Անշտապ քայլքով, անձրևի տակով,
Գնում է՝ մազերն ուսերին գցած...
Անձրևն է մաքրում արևի փոշի՜ն,
Ջուր է կաթկթում մազերից նրա,
Բայց նա գնում է՝ տարված իր ուշին,
Թափանցիկ՝ ինչպես անձրևը վարար,
Անձրևը վարար․․․
Եվ քամին էր թաց զգեստը աղջկա
Խփում զիստերին, կոնքերին, կրծքին,
Բայց նա անշտապ, նա՝ դանդաղաքայլ,
Անձրևի տակով գնում է կրկին։
Կարծես ծարավ է մարմինը նրա,
Կարծես հող լինի՝ չորացած պարտեզ,
Կաթիլն անձրևի շուրթերի վրա,
Ցողում է վճիտ գոհարների պես,
Գոհարների պես․․․
Written by: Vahram Victor Tankazyan

