album cover
Pap
album cover
Pap è stato pubblicato il 10 ottobre 2026 da Arame come parte dell'album Pap - Single
10 ottobre 2026
EtichettaArame
LinguaEnglish
BPM73
Melodicità
Acousticità
Valence
Ballabilità
Energia

Testi

Երբ ես եղել եմ պատանի
Ապրել փորձել եմ արժանի
Որ քո անունը միշտ պահեմ մաքուր
Սովորեցրել ես չխաբել
Լինել կամքով ու պայքարել
Եթե նեղվեմ էլ, միշտ լինեմ ամուր
Սովորեցրել անկեղծ սիրել
Մնալ բարի փորձել ներել
Ընկերությունն էլ միշտ անել մաքուր
Սիրտ սրտի կապված, պապ ջան, անցել ենք ճանապարհ
Քո խրատը, պապ, չեմ մոռանա մի կյանք, մի դար
Պինդ մեջքիս կանգնած, պապ, իմ ընկեր, իմ տուն ու տեղ
Միշտ եղիր մեզ հետ, որ մենք էլ միշտ լինենք ուժեղ
Ինչքան էլ որ առնեմ տարիք
Ունեմ քո խորհրդի կարիք
Պապ, քեզանով եմ ես թևեր առնում
Ինչքան էլ սերս նվիրեմ
Այն քիչ է, քիչ քո սիրո դեմ
Դու մի աշխարհ ես մեծ այս աշխարհում
Պապ, թող կենացդ ես ասեմ
Ամուր գրկեմ, չկարոտեմ
Քեզ պարտական եմ ինչքան որ ապրեմ
Սիրտ սրտի կապված, պապ ջան, անցել ենք ճանապարհ
Քո խրատը, պապ, չեմ մոռանա մի կյանք, մի դար
Պինդ մեջքիս կանգնած, պապ, իմ ընկեր, իմ տուն ու տեղ
Միշտ եղիր մեզ հետ, որ մենք էլ միշտ լինենք ուժեղ
Սիրտ սրտի կապված, պապ ջան, անցել ենք ճանապարհ
Քո խրատը, պապ, չեմ մոռանա մի կյանք, մի դար
Պինդ մեջքիս կանգնած, պապ, իմ ընկեր, իմ տուն ու տեղ
Միշտ եղիր մեզ հետ, որ մենք էլ միշտ լինենք ուժեղ
Միշտ եղիր մեզ հետ, որ մենք էլ միշտ լինենք ուժեղ
Written by: Marina Tagakchyan

Loading...