歌詞

Խաղաղ գիշերով կգաս ինձ մոտ, Քնքուշ ձեռներդ ես կհամբուրեմ։ Կցրեմ կյանքի հուշերը ցավոտ ' Հեքիաթային լույսեր կվառեմ։ Երկար մազերդ կարձակես ազատ, Հիվանդ գլուխդ կդնես կրծքիս։ Կլինես քնքուշ, մոտիկ, հարազատ, Անուշ խոսքերով կդյութես հոգիս։ Պայծառ աշխարհում կլինենք մենակ Ցավ կյանքի մեռնող լույսերից խաղված։ Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ։ Հեքիաթ աշխարհում առհավետ կապված։ Ես քեզ սիրում եմ ' դու դեռ չես մեռել։ Ես ամենուրեք քեզ եմ որոնում։ Դու երազների լուսե օրրանում Անուրջ, որ գուցե բնավ չես եղել։ Քեզ իմ կարոտի կսկիծն եմ վառել, Երազանքներում իմ նվիրական։ Իմ քո՜ւյր, իմ դահի՜ճ, իմ սո՜ւրբ սիրեկան Ես քեզ սիրում եմ 'դու դեռ չես մեռե՜լ ։ Չես մեռե՜լ... Խաղաղ գիշերով կգաս ինձ մոտ, Քնքուշ ձեռներդ ես կհամբուրեմ։ Կցրեմ կյանքի հուշերը ցավոտ ' Հեքիաթային լույսեր կվառեմ։ Կցրեմ կյանքի հուշերը ցավոտ ' Հեքիաթային լույսեր կվառեմ։
Writer(s): Leonid Arevshatyan Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out