album cover
Two Ghosts
album cover
Two Ghosts은(는) {albumName} 앨범에 수록된 곡으로 2019년 2월 5일일에 Project LA에서 발매되었습니다.Two Ghosts - Single
Released2019년 2월 5일
라벨Project LA
언어English
BPM
멜로디에 강한 음악
어쿠스틱 악기 중심
발랑스
춤추기 좋은 음악
에너지

가사

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական
Մենք մենակ ենք' ես ու դու
Ես էլ դու եմ' ես չկամ
Չկան, չկան օրերն ահարկու
Չկա ժամ ու ժամանակ
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ, միշտ մենակ
Դու չքացել ես, դու էլ չկաս
Սերը ցնորք է, բախտը երազ
Քեզ չգտա ես այս կյանքում խավար
Իմ սիրո լույսն էր պատկերդ վառ
Քաղցր պատրանք էր, խաբող ժպիտ
Կարոտիս երգն էր պայծառ հոգիդ
Սրտիս երազն էր թովիչ լեզուդ
Կյանքը հեքիաթ է, աշխարհը սուտ
Մոռացել ենք անցյալում
Տրտունջ, թախիծ ու խավար
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ մեզ համար
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական
Մենք մենակ ենք' ես ու դու
Ես էլ դու եմ' ես չըկամ
Դու չքացել ես, դու էլ չկաս
Սերը ցնորք է, բախտը երազ
Քեզ չգտա ես այս կյանքում խավար
Իմ սիրո լույսն էր պատկերդ վառ (woah)
Քաղցր պատրանք էր, խաբող ժպիտ
Կարոտիս երգն էր պայծառ հոգիդ
Սրտիս երազն էր թովիչ լեզուդ
Կյանքը հեքիաթ է, աշխարհը սուտ
Քաղցր պատրանք էր, խաբող ժպիտ (hey)
Կարոտիս երգն էր պայծառ հոգիդ
Սրտիս երազն էր թովիչ լեզուդ
Կյանքը հեքիաթ է, աշխարհը սուտ
Ես եմ, դու ես, ես ու դու
Ուրվական ենք մենք երկու
Ուրվական ենք մենք երկու
Ես եմ, դու ես, ես ու դու
Written by: Leonid Arevshatyan
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...