가사

Հիշում եմ առաջին անգամ քեզ, առա իմ գիրկը, Ու սիրեցի խելառի պես, դառար իմ սիրտը, Տակնուվրա արեց աշխարհս քո մի ժպիտը, Իմ աղջի՜կ... Քո արևով լի աչուկները' մեղրից էլ քաղցր, Քո ծնված օրից դարձել են իմ ջուրն ու հացը, Որ օրերով քեզ հետ կիսեմ քո ծիծաղն ու լացը, Իմ աղջի՜կ... Պար արի, պար արի' զգամ քո նազանքը, Արարի դու իմ սրտի երազանքը, Օր օրի լինեմ երջանիկը աշխարի, Պար արի, պար արի' զգամ քո նազանքը, Արարի դու իմ սրտի երազանքը, Վարարի իմ երջանկությունն դու հետս պար արի: Սահել, անցել են տարիները, եկել է օրը, Որ իմ ականջին երգես քո սիրո օրորը, Եղել ես, կաս ու կմնաս դու սրտիս կտորը, Իմ աղջիկ... Այսօր պիտի ես համբուրեմ ու հանձնեմ քո ձեռքը, Սիրո անուշ երազով է լի տիեզերքը, Ուր էլ լինես, քեզ հետ եմ, կամ ու գալու եմ հետդ, Իմ աղջիկ... Պար արի, պար արի' զգամ քո նազանքը, Արարի դու իմ սրտի երազանքը, Օր օրի լինեմ երջանիկը աշխարի, Պար արի, պար արի' զգամ քո նազանքը, Արարի դու իմ սրտի երազանքը, Վարարի իմ երջանկությունն դու հետս պար արի: Պար արի, պար արի' զգամ քո նազանքը, Արարի դու իմ սրտի երազանքը, Օր օրի լինեմ երջանիկը աշխարի, Պար արի, պար արի' զգամ քո նազանքը, Արարի դու իմ սրտի երազանքը, Վարարի իմ երջանկությունն դու հետս պար արի:
Writer(s): Armen Nazaryan Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out