album cover
Dzyun
album cover
00:25
01:05
00:00
03:27
지난 7일
Dzyun은(는) 지난 주에 약 25 초 시점에에 가장 많이 검색된 곡입니다.

가사

Ես հիշում եմ այն փողոցը
Ուր քայլում էինք միասին
Ու նորից գալիս է ձյունը
Հիշում եմ քո մասին
Ա՜խ, ինչքան են իմ ձեռքերը
Ձեռքերում քո տաքացել
Ա՜խ, ինչքան եմ գիշերները
Կարոտից քո խենթացել
Ձյունը թափառում է օդում
Ու ներկում է իմ քաղաքը սպիտակ։
Ձյունը գիշերում օրորվում է
Մայթերին վառվող լույսի տակ
Ձյունը թափառում է օդում
Ու բերում է բարություն իմ կյանքին
Ձյունը, որ գալիս ու նստում էր
Մանկության իմ տան տանիքին
Երանի այն տարիները
Թափառում էինք օրերով
Բայց այսօր փոխել է կյանքը
Այն հինը նորերով
Մեր սիրո այգին դատարկ է
Ես ու դու ենք պակասում
Ու դատարկ է նստարանը
Ուր նստում էինք, երազում
Ձյունը թափառում է օդում
Ու ներկում է իմ քաղաքը սպիտակ
Ձյունը գիշերում օրորվում է
Մայթերին վառվող լույսի տակ
Ձյունը թափառում է օդում
Ու բերում է բարություն իմ կյանքին
Ձյունը, որ գալիս ու նստում էր
Մանկության իմ տան տանիքին
Ձյունը թափառում է օդում
Ու ներկում է իմ քաղաքը սպիտակ
Ձյունը գիշերում օրորվում է
Մայթերին վառվող լույսի տակ
Ձյունը թափառում է օդում
Ու բերում է բարություն իմ կյանքին
Ձյունը, որ գալիս ու նստում էր
Մանկության իմ տան տանիքին
Written by: Tatevik Asatryan

Loading...