Créditos
INTERPRETAÇÃO
Tigran Babloyan
Interpretação
COMPOSIÇÃO E LETRA
Kh. Avetisyan
Composição
RR
Composição
Letra
Հարսի նման ճերմակ հագար
Ծաղկած բալենի
Կարծես հույսի ճամփով եկար
Իմ հույս բալենի
Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ
Իմ քույր բալենի
Դու ինձ հիմա շատ ես նման
Քո բույր ու նազով
Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ երազով
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Անուշ մուրազով
Ախ, ուզում եմ դողալ քեզ պես
Հարսնաքողի տակ
Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ
Իմ քույր բալենի
Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ երազով
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի մուրազով
Ախ, ուզում եմ դողալ քեզ պես
Հարսնաքողի տակ
Ինձ առ ճերմակ թևերիդ մեջ
Իմ քույր բալենի
Քեզ տեսնելիս լցվում եմ ես
Անուշ երազով
Քեզ տեսնելիս ապրում եմ ես
Բարի մուրազով
Written by: Kh. Avetisyan, RR

