Создатели

МУЗЫКА И СЛОВА
Armen Movsisyan
Armen Movsisyan
Автор песен

Слова

Ապո, քամին ուր կերթա ՞
Կրակի մեջ խունկ լցնիմ քամին հոտը երկինք տա
Տանի մեր ծով սարերին կարոտ հոգիս զովանա
Մոռցած քարին ճեղք է բացվել, ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Մըր տուն թողել ենք անտեր:
Կրակի մեջ խունկ լցնիմ քամին հոտը երկինք տա
Թլոլ մանչս ծուռ հարցն է - Ապո քամին ուր կերթա
Մոռցած քարին ըսեմ մանչիս ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Ձագուկ հոն է տունը մեր:
Կրակ լցնիմ փուշ ու կսկիծ քամին մուրը երկինք տա
Թլոլ մանչիս սեղմեմ դոշիս կարոտ հոգիս զովանա
Ծով սարերի փաայլը տեսնիմ մանչիս զուլալ աչքերում
Ծով սարերից քամին իջնի մեզի գրկէ տանի տուն:
Մոռցած քարին ըսեմ մանչիս ճեղքն ելել է պատն ի վեր
Պապանց դաշտի խոտը կարճ է
Ձագուկ հոն է տունը մեր
Ձագուկ հոն է տունը մեր
Ձագուկ հոն է տունը մեր
Written by: Armen Movsisyan
instagramSharePathic_arrow_out

Loading...