album cover
The River / Getake
66
Rock
The River / Getake was released on July 14, 2016 by Dogma as a part of the album Na Ne
album cover
AlbumNa Ne
Release DateJuly 14, 2016
LabelDogma
Melodicness
Acousticness
Valence
Danceability
Energy
BPM100

Credits

PERFORMING ARTISTS
Dogma
Dogma
Performer
COMPOSITION & LYRICS
Henry Grigoryan
Henry Grigoryan
Songwriter

Lyrics

Գետակը զիլ վազում է, նազ գալիս,
Ափի քարը խուտուտ է տալիս,
Հատակը լի ավար ու քար առած՝
Սահում է նա քամուն ընդառաջ:
Պարապ ու սարապ ու պարապ ու սարապ է, ռա-պա-պամ
Պարապ ու սարապ ու պարապ ու սարապ, պա-պամ…
Կուժ ու կուլա առնեմ գնամ մոտը,
Մի կում անեմ, փոխեմ իմ օդը,
Փարվեմ ափի կանաչ, սիրուն խոտին,
Քնեմ անուշ-անուշ էս տոթին:
Պարապ ու սարապ …
Վարարահուն, բարալիկ մի առու
Խաղ է անում թփերի հետ դալարուն,
Թե համոզես, կտանի քեզ հեռու`
Ծիփ ու ծփան ջրերով իր վարարուն:
Զար ու զըրընգ, գնա հասիր քո ծովին,
Զիլ ու զուլալ քո ծովի ափերին:
Զար ու զըրընգ, գնա մտիր քո ջրեր,
Զիլ ու զուլալ ջրերիդ ալիքներ:
Վարարուն, վարարուն, վարարուն քո սրտում
Գորովեմ հոգին իմ, գորովեմ,
Թավալուն, թավալուն, թավալուն քո գրկում
Բոլորեմ օրերս, բոլորեմ…
Գալարուն, գալարուն, գալարուն քո խորքում
Փարատեմ գիշերս, փարատեմ…
Պարարուն, պարարուն, պարարուն քո բովում
Նորոգեմ հուշերս, նորոգեմ…
Զար ու զըրընգ, գնա հասիր քո ծովին….
Ամեն քարի, սարի, թփի տակը
Գլոր-մլոր մի երգ է հյուսել,
Ծառ ու ծաղիկ, մոռ ու մամուռ բակը
Ջրիկ-մրիկ իր պարն են տեսել:
Պարապ ու սարապ …
Վարարահուն բարալիկ մի առու
Խաղ է անում թփերի հետ դալարուն,
Թե համոզես, կտանի քեզ հեռու,
Ծիփ ու ծփան ջրերով իր վարարուն:
Զար ու զըրընգ, գնա հասիր քո ծովին…
Վարարուն, վարարուն, վարարուն քո սրտում …
Հեյ-վա~խ, ես էլ քո պես` գիժ ու խելառ,
Ափերը քո բաց, ինձ էլ հետդ տար:
Հեյ-վա~խ, ես էլ քո պես` գոռ ու համառ,
Թևերը քո բաց, քու՜յր իմ, սիրաբար
Written by: Henry Grigoryan
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...