album cover
Tun
1,567
Pop
Tun was released on September 20, 2022 by Ruben Mkhitaryan as a part of the album Tun - Single
album cover
Release DateSeptember 20, 2022
LabelRuben Mkhitaryan
Melodicness
Acousticness
Valence
Danceability
Energy
BPM63

Credits

PERFORMING ARTISTS
Ruben Mkhitaryan
Ruben Mkhitaryan
Performer
COMPOSITION & LYRICS
Ruben Mkhitaryan
Ruben Mkhitaryan
Songwriter

Lyrics

Սիրտը իմ դարավոր
Արդեն ութ հարյուր օր
Բաբախում է լոկ ցավ ու մորմոք
Վիրավոր է հոգիս
Պատերազմ է կողքիս
Ինձ սպանել է ուզում ամեն ոք
Ինձ ուզում են ասել
Անիմաստ է սպասել
Անիմաստ է կռվել
Գործ չունես
Բայց լեռներս են գոռում,-
Կհաղթես այս կռվում
Կհաղթես, դու ուրիշ ճար չունես
Կրկներգ:
Հորս պես իմաստուն, մորս պես անթերի
Մի ծնող էլ իմ հողն է անգին
Կսարքեմ ես նոր տուն վիրավոր քարերից
Ու նորից կբուժվի իմ հոգին
Կտնկեմ այգիներ, կունենամ որդիներ
Որ դառնան ինձ թիկունք ու բանակ
Մեր սրտին զարկ կտանք, կ(ը)երգենք, կժպտանք
Կունենաք սիրելու ժամանակ
Հարազատ, ազգական
Ու ընկեր իսկական
Ժպտացել են դեմքիս ու դավել
Իսկ ես չեմ չարացել
Խաչս չեմ ուրացել
Բան չունեմ իմ պատվից առավել
Մեզ փորձել են փակել
Եվ վճիռ են դակել
Որ ջնջեն բոլորիս մեկ առ մեկ
Բայց անցյալն է գոռում,-
Կհաղթեք այս կռվում
Կհաղթեք, դուք ուրիշ ճար չունեք
Կրկներգ:
Written by: Ruben Mkhitaryan
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...