album cover
Kspasem
2,712
Hip-Hop/Rap
Kspasem was released on June 28, 2023 by Mos Movsisyan as a part of the album Kspasem - Single
album cover
Release DateJune 28, 2023
LabelMos Movsisyan
Melodicness
Acousticness
Valence
Danceability
Energy
BPM89

Music Video

Music Video

Credits

PERFORMING ARTISTS
Mos Movsisyan
Mos Movsisyan
Performer
COMPOSITION & LYRICS
Hayk Hakobyan
Hayk Hakobyan
Composer
Vardan Zadoyan
Vardan Zadoyan
Songwriter

Lyrics

Սրճարանն արդեն մեկ ժամ էր
Ինչ փակված էր համարված
Երեկոն մեր ավարտվում էր
Սպասվածից էլ խենթացած
Փողոցները դատարկվում էին
Տաքսիներն անհետանում
Ինձ մնում էր ուղեկցել քեզ
Քայլելով դեպի ձեր տուն
Ես նայում էի դու ժպտում, էիր
Լուռ նայում էի հիանում
Թե ոնց են իմ երազները
Երազներիդ միանում
Ու երկինքը մեզ ժպտում էր
Աստղերի հետ անընդհատ
Երեկոն մեր ավարտվում էր
Ու դառնում էր մի հեքիաթ
Ախ հանկարծ փայլող աստղերը
Ցրվեցին մեծ երկնքում
Երկնքի մեջ սև ամպերը
Անձրևեցին իմ հուգում
Քո հեքիաթը իմ սրտի մեջ
Վերածվում էր երկաթի
Ու մինչև իմ օրերի վերջ
Քեզ հիշելիս ինձ խայթի
Կսպասեմ նորից
Այն սիրուն որ ինձ կանչեց հեռվից
Կսպասեմ նորից
Որ իմ սերը ետ դառնա
Նա հանկարծ կգա
Կթողնի մոլոր և կգնա
Սերը կգնա
Եվ ոչինչ էլ չի մնա
Ու ինչքան դիմավորեմ
Ճանապարհեմ քեզ նորից
Քեզ ինձնով վիրավորեմ
Սիրավորեմ ինձ նորից
Քեզ հոգով գունավորեմ
Սևավորեմ իմ հոգին
Թևավորեմ քեզ նորեն
Քեզ տալով թևերը իմ
Իմ սրտի մեջ հագեցնեմ քեզ
Հոգոցներով իմ շնչի
Գոռոցներով հալեցնեմ քեզ
Տամ մտքերին իմ գրչի
Ու դու ինչքան ինձ փնտրես
Այն տեղերում ուր չկամ
Կրկին դու ինձ նախընտրես
Սեր հեքիաթի աղջկան
Ես թերթում եմ մեր հուշերը
Նկարները իմ ու քո
Փողոցում դեռ ուշ գիշեր է
Աստղերի լույսի ներքո
Ես գրում եմ այս տողերը
Որ պատմում են քո մասին
Թե ինչպես դու լքեցիր
Մոռանալով իմ մասին
Կսպասեմ նորից
Այն սիրուն որ ինձ կանչեց հեռվից
Կսպասեմ նորից
Որ իմ սերը ետ դառնա
Նա հանկարծ կգա
Կթողնի մոլոր և կգնա
Սերը կգնա և ոչինչ էլ չի մնակ
Written by: Hayk Hakobyan, Vardan Zadoyan
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...