album cover
Dzhvar E
9
Rock
Dzhvar E was released on September 18, 2024 by The Bambir as a part of the album Mankakan Khagher
album cover
Release DateSeptember 18, 2024
LabelThe Bambir
Melodicness
Acousticness
Valence
Danceability
Energy
BPM106

Credits

PERFORMING ARTISTS
The Bambir
The Bambir
Performer
COMPOSITION & LYRICS
Narek Barseghyan
Narek Barseghyan
Songwriter

Lyrics

Շատ դժվար է, երբ քեզ գազանի պես անկյուն են քցել,
սոված փակել ժանգոտ վանդակում:
Դժվար է մնալ խաղաղ, երբ չորս կողմը մարդիկ կատաղած մեղք են բարդում քո վրա:
Դժվար է, երբ ընկերդ էլ քեզ չի վստահում:
Շատ դժվար է`
Շատ, շատ:
Լինել մեկն, ով կանի,
Երբ մյուսները չէին անի:
Կծաղրեին ասելով` անհնար մի երազ է,
Դու հերոս ես,
Տես հերոս ես:
Կա մի բան անդին,
Կապում է մեզ միասին:
Կա մի կապ անգին,
Կապում է մէզ միասին:
Դա շատ հեշտ է:
Շատ ծանր է, երբ տարիներիդ կուտակածն` ինչ ունեիր չունեիր
Խաղացել ես ու տարվել,
Ու պետք է ուժ դու գտնես,
Ամեն բան սկզբից, նորից,
Զրոյից սկսելու:
Դու հրաշք ես:
Շատ բան պետք չէ` խենթ է պետք լինել:
Անել, չվախենալ տապալել:
Փորձեր նոր ելքեր գտնելու:
Իսկական ես:
Կա մի բան անդին,
Կապում է մեզ միասին:
Կա մի կապ անգին,
Կապում է մեզ միասին:
Տեսնում եմ,
Զգում եմ,
Ապրում եմ,
Ստեղծում եմ,
Անցնում եմ:
Written by: Narek Barseghyan
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...