Music Video

Music Video

Credits

PERFORMING ARTISTS
Raff
Raff
Vocals
COMPOSITION & LYRICS
Арутюнян Рафаэль Анушаванович
Songwriter

Lyrics

Քեզ ես թաքցնում եմ վերնագրում,
Բայց ուրիշին են վերագրում,
Բուժում ես իմ վերքերը հին,
Համբույրով այն մակագրում:
Դու իմ իմաստ, իմ նպատակ,
Հոգիդ մաքուր ու անապակ է,
Թե կորես, նորից կզգամ ՝
Կյանքիս ծովը անապատ է:
Ես արտիստ եմ, երաժիշտ,
Դու իմ լույսն ես, իմ մուսսան:
Երբ դու կողքիս ես, ի՞նչ է վիշտը,
Չեմ հիշի էլ ես հուսամ:
Դու մի տեսիլ, այլ տիեզերք,
Գերագույն մարդու հաճույք,
Չտեսնված դու իմ երազ,
Չոր աչքերիս վեջին արցունք:
Դու աննման ես, ակամա,
Մեկ բառով՝ Աստվածածին,
Քո շնորհիվ եմ ես ապրում,
Ամենամաքուր իմ թթվածին:
Դու մի տեսիլ անիրական,
Ես սիրուց հարբած պոետ,
Ով դարձել է հոգեկան,
Որ չանցկացրեց րոպեն քեզ հետ:
Քո գոյությամբ եմ ես մաշում
Իմ գրիչների թանաքը:
Քո գույներից ծարավ մնաց
Իմ հոգու ներկապնակը:
Սառը զենք է քո հայացքը,
Որին դեմ օրենք չկա:
Բանտարկել եմ քեզ սրտում իմ,
Դու գոռում ես՝ ելք չկա:
Քեզ հորինել են,
Տաք քամիները,
Շողում ես դու, շողում ես դու,
Վառ՝ քան աստղերը:
Ի՞նչ բան է սերը,
Ես հասկացել եմ,
Երբ իմ գրկում, երբ իմ գրկում,
Ես քեզ զգացել եմ
Քեզ հորինել են,
Տաք քամիները,
Շողում ես դու, շողում ես դու,
Վառ՝ քան աստղերը:
Ի՞նչ բան է սերը,
Ես հասկացել եմ,
Երբ իմ գրկում, երբ իմ գրկում,
Ես քեզ զգացել եմ
Written by: Арутюнян Рафаэль Анушаванович
instagramSharePathic_arrow_out

Loading...