album cover
Nerqevic
5.003
Hip-Hop/Rap
Nerqevic adlı parça {albumName} albümünün bir parçası olarak 2149404 Records DK tarafından 23 Ekim 2018 tarihinde yayınlandıMi Qani Hogi 2
album cover
Çıkış Tarihi23 Ekim 2018
Firma2149404 Records DK
DilEnglish
Melodiklik
Akustiklik
Valence
Dans Edilebilirlik
Enerji
BPM95

Müzik Videosu

Müzik Videosu

Krediler

COMPOSITION & LYRICS
Sergey Simonyan
Sergey Simonyan
Songwriter

Şarkı sözleri

Նա մի քանի տարեկան էր
Խուլ քուչա
Այսինքն շունը բարեկամ էր...
Ամեն օրը նենց նման էր նախորդ օրվան
Ու մեկա նորը բավական էր
Երազում էր մեկը տաներ
Թեկուզ սևան, ասում են ցուրտա
Բայց դե, տաներ...
Տնեցիք հավքում են մանր
Որ գան-գնան
Ու սաղ հիվանդ են, էնքան ծանր
Հենց կողքինը խուլ ու համր
Բայց չեն գալիս ոչ իրա հերը, ոչ էլ մահը
Սաղ տարբեր են ու նման են
Ու սենց տեղերն ասում են հենց դրա համար են...
Աղմկոտ են ու համառ են
Անկապ խնդում, կամ էլ լացում են՝
Անդաթար են․․․
Ինքն էլ ծանր հաշմանդամ էր
Ով միշտ նստած պիտի մնա էտ մանկատանը
Գոնե մեկը, երևի
Ինձ տեսներ վերևից...
Գոնե մեկը,երևի
Քեզ տեսներ վերևից...
Ինչ որ մեկի տան դիմաց
Շորերդ քանդի, բաց
Շուրթերդ ներկի ալ
Մազերդ թաց, թքած
Թե չեն ասելու քած
Թե չեն նայելու թարս
Որ չեն տանելու հարս
Որ տուն կա կիսաքանդ
Անձրև կա կիսակաթ
Անգույն մի մանկություն
Պարտքով երջանկություն
Որ կան երազանքներ
Թևեր ունենալու
Ու լավը տեսնելու
Ոչ թե վատ տենալու
Ովքեր են որբ մեծանալու
Չգիտեմ...
Ովքեր են որոշում թե ում
Որտեղ պիտի գտնեն արագիլները
Որ էս տարի չեկան քո տուն
Երևի, վերևում, ոչ սիրում են, ոչ ատում....
Գոնե մեկը, երևի
Ինձ տեսներ վերևից...
Գոնե մեկը,երևի
Քեզ տեսներ վերևից...
Բառերը ավելորդ են
Ավելի բարդ ու խորթ
Հետաքրքիրա
Ինչա կատարվում էս մարդու մոտ...
Հանգցրած ծխախոտ
Բայց կպցնումա մյուսը
Դառելա առավոտ արդեն
Բայց չի բացվել լույսը
Հեսա կզարթնեն
Կսկսվի անցուդարձը
Դու էլ պասիվ ու կիսաքուն
Սառելա բարձը
Խառը մտքեր
Սոված փորի վրա դառը կոֆե
Տառը տառից կախված՝
Փորձում են չպոկվեն
Բայց կկոփվեն ժամանակի ընթացքում
Ովա ասել հեշտ կլինի գրել բառեր իմաստուն
Անհրաժեշտ քայլեր դեպի անծանոթը
Կհանդիպես գայլեր
Բայց դե անցան, մոտ էր...
Կարիք չկա հետ նայելու կարծես
Էն ինչ որ պետքա
Մենակ վերեվիցա տրվում մեզ
Գրվումա բառը որը դու փնտրում էիր
Մենակ չմոռանաս թե որտեղից
Խնդրում եմ...
Գոնե մեկը, երևի
Ինձ տեսներ վերևից
Գոնե մեկը,երևի
Քեզ տեսներ վերևից
Գոնե մեկը, երևի
Ինձ տեսներ վերևից
Գոնե մեկը,երևի
Քեզ տեսներ վերևից
Written by: Sergey Simonyan
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...