album cover
Because I Loved
album cover
Because I Loved adlı parça {albumName} albümünün bir parçası olarak AJM Productions tarafından 5 Eylül 2006 tarihinde yayınlandıLive At Aram Khachatryan Concert Hall
5 Eylül 2006
FirmaAJM Productions
DilEnglish
BPM73
Melodiklik
Akustiklik
Valence
Dans Edilebilirlik
Enerji

Şarkı sözleri

Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ
բոլոր անցած իմ տարիները,
Թափվում են ցած, ավազի պես,
օրերի շարքը անտարբեր
Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները,
Ցանցի վրա միայն մնաց
տեսիլքը քո բյուրեղացած:
Սա էլ կանցնի գուցե մի օր
և կփակվեն ցավոտ վերքերը,
Եվ կփրկվեն տունկերը մեր
համատարած այս ցամաքից,
Եվ նվիրված պատրանքներից,
նա էր միակ օրհնված արժեքը,
Որ կպահեմ մինչև ճամփիս վերջ,
որովհետև սիրել եմ ես:
Ես ձանձրացա իմ երգերից,
կորցրեց կիթառս իր իմաստը,
Չնվաղեց երբեք հոգիս,
չկարգվեցի ես ծաղրածու,
Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին,
չճարպոտեց երբեք իմ սիրտը,
Եվ կատարվեց կյանքս կարծես,
որովհետև սիրել եմ ես:
Մոլորվեցին ձայները մեր
և խզվեցին ձայնալարերը,
Եվ կորցվեցին աղմուկներում,
վերջին ճիչերը խլացած,
Մեկ մեկ միայն, անսպասելի
քեզ կգտնեն կորցված երգերը,
Միայն մի փոքր ավելի
բյուրեղացած և ապրված:
Թեկուզ ոռնաս տանջող ցավից,
թեկուզ ծալվի սովից մարմինդ,
Չեն վաճառվի աճուրդներում
քեզ արժեքները ժառանգված,
Եվ խոզերի առջև, ստիպված,
դու չես սփռի մարգարիտները,
Եվ կյանքը չի դառնա տհաս,
իմ բարեկամ քանի դու կաս:
Written by: Arthur Meschian
instagramSharePathic_arrow_out􀆄 copy􀐅􀋲

Loading...