音乐视频

音乐视频

制作

歌词

Հեռու հեռվում գիտեի, որ կա մի աղջիկ,
Նրա սրտում կա սիրո մասին մի գաղնիք,
Նրան գտա, որ իմ կյանքը երազ դառնա,
Որ իմ գրկում նրա սիրտը երջանկանա,
Քո կողքին ինձ զգում եմ ես տերը աշխարհի,
Սիրտը իմ այսքան ուժեղ ուրիշին էլ չի սիրի
Համ գեղեցկուհի ես, համ ծով համեստություն,
Էլ ով ունի քեզ նման հարստություն։
Մարդ կա, ում հետ ապրել ալարում ես,
Մարդ էլ կա, ում կողքին դալարում ես,
Ում հետ սրտիդ սերը վարարում է,
Ում հետ լրիվ ուրիշ աշխարհում ես
Մարդ կա, ում հետ ապրել ալարում ես,
Մարդ էլ կա, ում կողքին դալարում ես,
Տուր ինձ ձեռքդ, տար իմ խելքը, Դառնանք մի սիրտ, մի հոգի,
Ես ուզում եմ իմ օրերը ապրեմ քո կողքին։
ախ ուզում եմ, իմ օրերը անցնեն քո կողքին։
Կամաց-կամաց հասկացել եմ, որ առանց քեզ
Մի օր հանկարծ սիրտս կլինի երկու կես,
Աշխարհ անցնեմ քեզ նմանին էլ չեմ ճարի,
Սիրտս հանձնեմ, թող քո սիրուց օդում պարի։
Իմ երազների աղջիկ, էլ ոչ ոք չունեմ,
Ով տա ինձ անուշ պաչիկ որ աշխարհով մեկ լինեմ,
Դու դեռ չգիտես թե ես ոնց եմ քեզ սիրում,
Իմ սիրո աշխարհ եմ քեզ հրավիրում։
Մարդ կա, ում հետ ապրել ալարում ես,
Ախ մարդ էլ կա, ում կողքին դալարում ես,
Ում հետ սրտիդ սերը վարարում է,
Ում հետ լրիվ ուրիշ աշխարհում ես
Մարդ կա, ում հետ ապրել ալարում ես,
Մարդ էլ կա, ում կողքին դալարում ես,
Տուր քո ձեռքը, տար իմ խելքը, Դառնանք մի սիրտ, մի հոգի,
Ես ուզում եմ իմ օրերը անցնեն քո կողքին։
Ես ուզում եմ, որ իմ կյանքը ապրեմ քո կողքին։
Written by: Armen Nazaryan
instagramSharePathic_arrow_out

Loading...