类似歌曲
制作
出演艺人
Project La
表演者
Leonid Arevshatyan
表演者
Avet Barseghyan
表演者
作曲和作词
Leonid Arevshatyan
词曲作者
Avet Barseghyan
词曲作者
歌词
Դատարկվել է սրտի հողը, որ երկինքը լիանա
Հեռացել է լույս պահողը, որ լույսին նա միանա
Երբ արևը պակասում է, ջերմ հոգին հառնում է վեր
Տարիքին քո հակասում էր մահ տեսնել' լինելով սեր
Դատարկվել է սրտի հողը, բայց երկինքն է լի ու լի
Գուցե վերջն է սա, ու պետք է իրար սիրենք ավելի
Հերոսի կոչում, սփոփա՞նք ես, թե՞ ցավոտ դատավճիռ
Դու սրտի մեծ ափսոսանք ես ու հոգու շատ խոր կնճիռ
Ալ են, ալ են գետերը հայոց հողերի վրա
Ալ են, ալ են ամպերը վերում, տաք արյունից են եռում
Որ սերերն աշխարհի, ու տերերն ապագայի
Թուղթ ու գրչի փոխարեն, զենք վերցրեցին, որ կռվեն
Ամենքի կյանքում թողել ես հավերժի մասնիկ
Որ հիշում ու ջերմանում են, և օրհնում են քեզ մարդիկ
Իսկական քո զենքը ուժն էր զորավոր գիտելիքի
Դու շատ կարճ եղար հողինը, երկնքինը' ավելի
Դատապարտված ապրում ենք հուշերի կարկատանով
Առանց քեզ հպարտանում ենք, առանց քեզ, բայց քեզանով
Խտացել էր սերն ու լույսը, աչքերումդ' արևներ
Կարոտները ուղարկում ենք, թող դառնան քեզ բարևներ
Ալ են, ալ են գետերը հայոց հողերի վրա
Ալ են, ալ են ամպերը վերում, տաք արյունից են եռում
Որ սերերն աշխարհի, ու տերերն ապագայի
Թուղթ ու գրչի փոխարեն, զենք վերցրեցին, որ կռվեն
Ալ են
Writer(s): 0, Leonid Arevshatyan
Lyrics powered by www.musixmatch.com