歌詞
Երևի իզուր եմ զանգել... ուղղակի ուզում էի ինձնից իմանայիր... Շատ երկար եմ մտածել ու որոշել եմ գնալ երկրից:
Ժամանակը պակասել է ու վերացել
Կյանքը ինձ ու քեզ փոխել է ու բարդացել
Խնդիրները շատացել են ու հասցրել մեզ
Կիսվում եմ ես
Չեմ ուզում էլ մտածել ու կասկածել
Բայց էսքան ես դեռ երբեք չեմ վախեցել
Չէի ուզում որ դու տեսնես բայց դե կարծես
Չի ստացվել
Չէի ուզում տեսնես իմ վերքերը
Չէի ուզում տեսնես սխալներս
Չէի ուզում նեղվես ու մտածես
Թե ինչով հանկարծ օգնես դու
Գնալով սպառվում են ուժերս
Էլ չեմ դիմանում ու խնդրում եմ քեզ
Որ դու միայն ասես
Ասա կմնաս դու
Ասա կփրկես
Ասա որ դու իմն ես
Իմ արևի պես
Ասա կսպասես դու
Ասա կգտնես
Որ ես պինդ գրկեմ քեզ
Որ քեզ պինդ գրկեմ
Դու միայն ասա
Գիշեր-ցերեկ մտքերով եմ ես
Ինչ է մեզ սպասում
Ուր ենք մենք գնում այսպես
Ժամանակը դավադրում է մեզ
Կյանքը բարդացել
Ու փոխվել է մշտապես
Ու փշրվում է իմ սիրտը
Ու թուլացել են ուսերս
Շատացել է իմ բեռը ու
Ես պատրաստ չեմ
Նորից փակում եմ աչքերս
Բայց գտնում եմ ձեռքերդ ու
Նորից եմ քեզ խնդրում
Ասա կմնաս դու
Ասա կփրկես
Ասա որ դու իմն ես
Իմ արևի պես
Ասա կսպասես դու
Ասա կգտնես
Որ ես պինդ գրկեմ քեզ
Որ քեզ պինդ գրկեմ
Ասա կմնաս դու
Ասա կփրկես
Ասա որ դու իմն ես
Իմ արևի պես
Ասա կսպասես դու
Ասա կգտնես
Որ ես պինդ գրկեմ քեզ
Որ քեզ պինդ գրկեմ
Դու միայն ասա
Ասա կանգնած ես իմ կողքին
Ասա թևերն ես իմ մեջքին
Ասա որ ամեն ինչ կանցնի
Ասա դու, ասա դու
Ասա որ միասին հաղթենք
Ասա որ խորը շունչ քաշենք
Ասա որ ինձ ու քեզ փրկենք
Ասա դու, ասա դու
Written by: Robert Esayan