Lyrics

Երազ տեսա ես մի գիշեր Ախ երանի այդպես լիներ Ծաղկած լանջին Արարատի Հայոց գառներն էին արոտի Ախ երանի երազս կատարվի Վանա ծովից մինչև Արցախ Սասունն ու Մուշը Արդահանն Անին Նորից տուն գան լինեն ուրախ Ու երկու ափերին էլ Արաքսի Ապրենք հանգիստ լինենք խաղաղ Երանի երանի երանի Երանի երազս կատարվի Ոչ թե երազ այլ երազանք Ամեն մեկն իր սրտում ունի Օրինակ ես Մարութա վանք Մոմ վառելու կգնայի Ախ երանի երազս կատարվի Արփաչայից մինչև Զեյթուն Գետաշենը Ադանան ու Ղարսը Վերջապես վերադառնան տուն Որ երկու ափերին էլ Արաքսի Հայոց աշխարհ լինի կանգուն Երանի երանի երանի Երանի երազս կատարվի Երանի երանի երանի Երանի երազս կատարվի Պատմությունը քո դարավոր Ով խաթարեց իմ Հայաստան Աստծո առաջ է մեղավոր Ու կտեսնի նա դատաստան Ախ երանի երազս կատարվի Մասիս սարից մինչև Սիփան Ալաշկերտը դաշտերը Տարոնի Ու Կիլիկիան նորից հետ գան Ու երկու ափերին էլ Արաքսի Հայերի արտերը ծփան Երանի երանի երանի Երանի երազս կատարվի Երանի երանի երանի Երանի երազս կատարվի Երանի երանի երանի Երանի երազս կատարվի Երանի երանի երանի Երանի երազս կատարվի Երանի երազս կատարվի
Writer(s): Tata Simonyan Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out