Lyrics

Դատարկվել է սրտի հողը, որ երկինքը լիանա Հեռացել է լույս պահողը, որ լույսին նա միանա Երբ արևը պակասում է, ջերմ հոգին հառնում է վեր Տարիքին քո հակասում էր մահ տեսնել' լինելով սեր Դատարկվել է սրտի հողը, բայց երկինքն է լի ու լի Գուցե վերջն է սա, ու պետք է իրար սիրենք ավելի Հերոսի կոչում, սփոփա՞նք ես, թե՞ ցավոտ դատավճիռ Դու սրտի մեծ ափսոսանք ես ու հոգու շատ խոր կնճիռ Ալ են, ալ են գետերը հայոց հողերի վրա Ալ են, ալ են ամպերը վերում, տաք արյունից են եռում Որ սերերն աշխարհի, ու տերերն ապագայի Թուղթ ու գրչի փոխարեն, զենք վերցրեցին, որ կռվեն Ամենքի կյանքում թողել ես հավերժի մասնիկ Որ հիշում ու ջերմանում են, և օրհնում են քեզ մարդիկ Իսկական քո զենքը ուժն էր զորավոր գիտելիքի Դու շատ կարճ եղար հողինը, երկնքինը' ավելի Դատապարտված ապրում ենք հուշերի կարկատանով Առանց քեզ հպարտանում ենք, առանց քեզ, բայց քեզանով Խտացել էր սերն ու լույսը, աչքերումդ' արևներ Կարոտները ուղարկում ենք, թող դառնան քեզ բարևներ Ալ են, ալ են գետերը հայոց հողերի վրա Ալ են, ալ են ամպերը վերում, տաք արյունից են եռում Որ սերերն աշխարհի, ու տերերն ապագայի Թուղթ ու գրչի փոխարեն, զենք վերցրեցին, որ կռվեն Ալ են
Writer(s): Inconnu Compositeur Auteur, Leonid Arevshatyan Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out