Lyrics

Դու բոլորին ընկեր դարձար Բոլորի կյանքով անցար միայն սեր տալով Դու, դու ունեիր ուրիշ սիրտ Քո սրտի միջով հոսում էր միշտ Կյանքը ճիշտ Ամեն մեկին կարեկցել ես Շիտակ ճամփով ուղեկցել ես Քո անսահման բարությամբ դու մեզնից հեռացար... Երկրային կյանքից դեպի երկինք Դու քեզ հետ տարար և' կյանք, և' խինդ Թողեցիր հուշեր Արցունքներ, որ մեզ բուժեր Երկնային կյանքում ապրիր խաղաղ Քո լույսով լցրու մեր սիրտը պաղ Դու Աստծուն էիր պետք Եվ նա քեզ տարավ իր հետ Դեպի անհուն հավերժություն... Դու քո ապրած կյանքի դիմաց Միշտ եղել ես սիրտդ բաց ու պարզ, լուսավոր... Դու, դու ունեիր ուրիշ հոգի Ու ամբողջ հոգով օգնում էիր ամենքին Քեզ Սուրբ Սարգիսն է պահապան Եվ անունդ սուրբ է իր նման Մեզ համար Լավությունդ անհամար է Քեզ չսիրելն անհնար է Առանց քեզ մեզ շատ դժվար է, ինչո՞ւ հեռացար․․․ Երկրային կյանքից դեպի երկինք Դու քեզ հետ տարար և' կյանք, և' խինդ Թողեցիր հուշեր Արցունքներ, որ մեզ բուժեր Երկնային կյանքում ապրիր խաղաղ Քո լույսով լցրու մեր սիրտը պաղ Դու Աստծուն էիր պետք Եվ նա քեզ տարավ իր հետ... (Երկնային կյանքից դեպի երկինք) (Դու քեզ հետ տարար և' կյանք, և' խինդ) Թողեցիր հուշեր Արցունքներ, որ մեզ բուժեր Երկնային կյանքում ապրիր խաղաղ Քո լույսով լցրու մեր սիրտը պաղ Դու Աստծուն էիր պետք Եվ նա քեզ տարավ իր հետ Դեպի անհուն հավերժություն...
Writer(s): манэ акопян Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out