Lyrics

ԿՈՄԻՏԱՍ ԱԼԱԳՅԱԶ Խոսք' Հովհաննես Հովհաննիսյանի Ալագյազ բարձր սարին, Ձյուն ա կիտվել կատարին. Սարի' ճամփեք, բա'ց ելեք, Երթամ, հասնեմ իմ յարին: Օ յա՜ր, օ յա՜ր, Ա՜յ սարեր, ա՜յ սարեր, Վա՜յ արևոտ սարեր, Կանաչ արոտ սարեր. Օ յա՜ր, օ յա՜ր, Օ՜յ, օ՜յ, օ՜յ, Օ՜յ, օ՜յ, օ՜յ: Ա՜խ, իմ ճամփեն քարոտ ա, Սիրտս էրված, յարոտ ա, Ղարիբի օրն ըլնի սև, Ազիզ յարի կարոտ ա: Յարիս տեսա. լալիս էր, Լալիս, գլխին տալիս էր, Ճամփա' տվեք, ա'յ սարեր, Ձեռով արի, գալիս էր: Էն ի՞նչ ղուշ ա էն քարին, Սիրտս կաթում ա արին, Ա'յ իմ թառլան, թև' տուր ինձ, Թռչեմ, հասնեմ իմ յարին:
Writer(s): Aram Egiazaryan Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out